ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ…
Սիրելի՛, շա՜տ սիրելի զինվորի մայրեր, ձեր զավակներն են այսօր ամուր ու անսասան պահում մեր հայրենիքի սահմանները: Ձեր ամեն օրը կարոտ եւ սպասում է, ժամանակն էլ նոր չափում ունի՝ որդու զանգից զանգ: Իսկ երբ զանգում է, ամեն նյարդով փորձում եք որսալ նրա ձայնի յուրաքանչյուր ելեւէջը՝ հասկանալու համար` տխուր է, ուրախ, մտահոգ…
«Հայ զինվոր» հանդեսը տոնական այս մեկամսյակի առիթով որոշել է գեղեցիկ անակնկալ մատուցել ձեզ` լուսանկարային ռեպորտաժի միջոցով ներկայացնելով ակնթարթներ ձեր որդիների ծառայողական առօրյայից:
«Հայ զինվորը» ձեր զավակների կողքին է մշտապես` հավաքակայան մտնելու առաջին իսկ պահից մինչեւ զորամասեր, մարտական դիրքերից մինչեւ վերադարձ հարազատ օջախներ:
Մենք լուսանկարել ենք ձեր զինվոր որդիների լուսավոր ժպիտը: Ժպտացեք եւ դուք:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ազգային բանակ