ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ
Մարտական այս դիրքը ցածրադիր է, ժայռերի մեջ։ Դիրքապահները ժամկետայիններ են՝ չափազանց փորձառու։ Վարպետացել են նաև տեղում, ստորաբաժանման կազմում անցկացրած ամենօրյա մարզումների, ուսումնական տագնապների շնորհիվ։ Յուրաքանչյուրը գիտի ինչպես գործել, երբ հնչում է զինակցի զանգը. սահմանին անհանգիստ է, տեղաշարժ է նկատվում։ Հանգստացող հերթափոխը ժամանակ չի կորցնում. հերթով ու շարքով հանդերձավորվում են, զինվում ու նշանակման վայրեր շտապում։
Դիրքի պահապաններն իրենց հաջողությունը նախևառաջ պայմանավորում են պատասխանատվության, գործի կարևորության գիտակցումով, քանի որ հեռավոր սահմանագծի վերջին հենակետը հանգրվան է անվտանգության, պաշտպանության, հակահարձակման։ Այստեղ միջանձնային ջերմ հարաբերությունների երաշխավորը հրամանատարն է: Զորքի բարոյահոգեբանական վիճակի պատասխանատուներն էլ հաճախ են լինում առաջնագծում, դիրքապահների կողքին, լսում նրանց, խորհուրդներ տալիս։ Քննարկումների, զրույցների ձևաչափը հաճախ է փոխվում՝ անհատական երկխոսությունից մինչև հարցուպատասխան։ Մութն ընկնելուն պես զրույցներն ավարտվում են, զգոնությունը քառապատկվում…
Հարավային սահմանագծի ցածրադիր հենակետերը շրջապատող բարձրադիր լեռներն են այստեղ բաժանարարը՝ մերոնց ու հակառակորդի, ցերեկվա ու գիշերվա…
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում