ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության ամրապնդման և անհատական վարժվածության զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք:
Պարապմունքի ընթացքում անձնակազմը ցուցադրել է հրաձգային զենքի, դանակի և այլ միջոցների օգտագործմամբ ձեռնամարտի հնարքներ: