ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունքի սպաները մարտի 11-ին հանդիպել են N զորամասի կին զինծառայողների հետ: Ուսումնասիրվել է զորամասի կանանց խորհրդի գործունեությունը, անցկացվել են անանուն սոցիոլոգիական հարցումներ, անհատական, խմբային զրույցներ ծառայության հետ կապված և այլ խնդիրների վերաբերյալ, տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն: Ուսումնասիրվել են նաև կին զինծառայողների սոցիալ-կենցաղային, ծառայողական պայմանները: