ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զինծառայողների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու, նրանց հանգիստն ու ժամանցն արդյունավետ կազմակերպելու նպատակով մարտի 15-ին 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել են շաշկիի, շախմատի, պարանի ձգման, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումներ։
Լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով: