ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Ջոկերի հրամանատարների՝ պաշտպանության կազմակերպման և մարտի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Տեսական պարապմունքներին հաջորդել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքը: Վարժանքի մասնակիցները հրահանգավորվել են մարտական խնդրի կատարման ժամանակ ստորաբաժանումների ներդաշնակումը կազմակերպելու և զինվորների անհատական վարժվածությունը բարձրացնելու վերաբերյալ: