ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ- ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենատ Տ. Խաչատրյանի վերահսկողությամբ հանկարծակի ստուգումներ են իրականացվել 5-րդ զորամիավորումում:
Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմի համակարգված գործողությունները:
Զորամիավորման և ենթակա զորամասերի անձնակազմերը զբաղեցրել են ելման շրջանները, համաձայն մարտական հաշվարկների՝ դուրս են բերվել սպառազինությունը և ռազմական տեխնիկան, իրականացվել է երթ դեպի նախորոշված շրջաններ: