ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ԶՈՐԱՑՐԵԼ
ՀԽ է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Ա. Մկրտչյանը հետեւյալ խնդրանքով. նրա որդին՝ Հ. Գրիգորյանը, ծառայում է N զորամասում։ Ծառայության 24 ամիսը լրացել է ս.թ. մայիսի 6-ին։ Ծառայության ընթացքում երեք անգամ պարգեւատրվել է կրծքանշանով՝ «Բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Քաջարի մարտիկ»։
2009թ. աշնանը Հ. Գրիգորյանը ենթարկվել է 10-օրյա կարգապահական կալանքի։ Օրենքով սահմանված կարգով նա պետք է զորացրվեր իր զորացրման օրացուցային օրից 10 օր անց՝ մայիսի 16-ին, սակայն ոչ միայն չէր զորացրվել, այլեւ, ըստ դիմումատուի ստացած տեղեկությունների, զորացրվելու էր հունիսի 30-ին։ Դիմումատուն խնդրում էր ապահովել իր որդու օրինական զորացրումը։
ՀԽ-ն 2010թ. մայիսի 19-ին հեռախոսագիր է ուղարկել N զորամիավորման հրամանատարին՝ միջնորդելու զորամասի հրամանատարին կատարել օրենքի պահանջը եւ զորացրել Հ. Գրիգորյանին։
2010թ. մայիսի 21-ին N զորամասի հրամանատարից ստացվել է հաղորդում, որ Հ. Գրիգորյանը զորացրվել է։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր