Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՈւՈԼԹԵՐ ԴԵՎԵՆՓՈՐԹԸ



Գնդապետ Ուոլթեր Փոլ Դևենփորթ, բժշկության դոկտոր (1887-1956թթ.): Որպես ԱՄՆ բանակի բժշկական կորպուսի երիտասարդ մայոր, դոկտոր Դևենփորթը Մեծ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ամերիկյան օգնության վարչության կազմում մեկնեց Հայաստան` սովը, թերսնումը, լայնորեն տարածված հիվանդությունները դադարեցնելու նպատակով: Ամերիկյան օգնության վարչությունը ղեկավարում էր ապագա նախագահ Հերբերտ Հուվերը:

Գնդապետ Ուոլթեր Փոլ Դևենփորթ, բժշկության դոկտոր (1887-1956թթ.): Որպես ԱՄՆ բանակի բժշկական կորպուսի երիտասարդ մայոր, դոկտոր Դևենփորթը Մեծ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ամերիկյան օգնության վարչության կազմում մեկնեց Հայաստան` սովը, թերսնումը, լայնորեն տարածված հիվանդությունները դադարեցնելու նպատակով: Ամերիկյան օգնության վարչությունը ղեկավարում էր ապագա նախագահ Հերբերտ Հուվերը:

Բանակի բժշկական կորպուսը փրկում է աղետից

 

1919թ. Հերբերտ Հուվերը բանակին խնդրեց իրագործել այն, ինչը հետագայում կկոչվեր ազգաշեն առաքելություն: Մի մասնավոր բարեգործական կազմակերպության ռեսուրսները բավարար չէին Մերձավոր Արևելքի օգնությունը կազմակերպելու, ինչպես նաև՝  Հայաստանը հզորացնելու անկախության համար իր պայքարում՝ վերադարձող փախստականների հոսքի, սննդի անբավարարության և օտար ուժերի ներխուժման սպառնալիքի պայմաններում: Կազմակերպության պաշտոնատար անձինք խնդրեցին Հուվերին կառավարական աջակցություն, և 1919թ. օգոստոսին նա և նախագահ Վուդրո Վիլսոնը ուղարկեցին զինվորական առաքելություն՝ կանոնավոր բանակի սպա, գնդապետ Ուիլյամ Հասկելի հրամանատարությամբ: Հասկելի զորակազմը ներառում էր բժշկական վարչություն, որը ղեկավարում էր բժշկական կորպուսի սպա, մայոր Ուոլթեր Դևենփորթը: Դևենփորթն ու իր ամերիկացի ու հայ աշխատակազմը յուրաքանչյուր ամիս 4.000 մարդու հիվանդանոցային ծառայություն մատուցեցին և զգալիորեն բարելավեցին Հայաստանի առողջապահական կառույցները: Ամերիկացի բժիշկները նաև հաջողությամբ իրականացրին որովայնային տիֆի և ջրծաղիկի կանխարգելման պատվաստումների ծրագիրը, ինչը նվազեցրեց երկու հիվանդությունների հետևանքով մահացության ցուցանիշները: 1920թ. ամռան սկզբին բոլշևիկների ներխուժումը կանխազգալով՝ Հասկելի առաքելությունը հեռացավ Հայաստանից:

Գեյնս Ֆոսթեր

 

♦♦♦

Ուոլթեր Դևենփորթին՝ Հերբերտ Հուվերի բարեմաղթանքներով  (ըստ Հուվերի ձեռագիր մակագրության)

Ուոլթեր Դևենփորթին՝ Հերբերտ Հուվերի բարեմաղթանքներով
(ըստ Հուվերի ձեռագիր մակագրության)

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՈւՈԼԹԵՐ ԴԵՎԵՆՓՈՐԹԸԱշխատանքն իրականացնող անձնակազմը կազմված էր Միացյալ Նահանգների բանակի 20 սպայից, ինչպես նաև մոտ յոթանասունհինգ քաղաքացիական անձանցից՝ տղամարդկանցից ու կանանցից կազմված օգնության աշխատակիցների, բուժքույրերի, մանկատան աշխատակիցների ու վարորդների մի թիմից: Մերձավոր Արևելքի օգնության Կովկասյան մասնաճյուղի մեկնարկած և շարունակվող սննդի օգնության միջոցառման արդյունքում՝ 1919թ. սեպտեմբերի 10-ից մինչև 1920թ. օգոստոսի 1-ը 500.000 հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, ովքեր կմահանային սովից, այժմ ողջ են մեր կազմակերպության տրամադրած սննդի օգնության շնորհիվ: Գրեթե ողջ հայ ազգը կախված էր մեր կազմակերպությունից՝ նաև հոսպիտալացման ու բժշկական օգնության առումներով: Անհնար է հայտարարել, թե քանի կյանք փրկվեց ձեռնարկված բժշկական օգնության միջոցառումների արդյունքում:

Գնդապետ ՈՒոլթեր Փոլ Դևենփորթ

 Նյութը պատրաստել է Վաշինգտոնի

Հայ Ազգային Ինստիտուտը

Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


26/03/2020