ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
Ապրիլի 7-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը:
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը, հրահանգներ են տրվել անձնակազմի կարողությունները զարգացնելու վերաբերյալ: