ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն ապրիլի 8-ին անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ։
Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային վարժանքներ, հստակեցվել են գործողությունները հարձակման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման ժամանակ: