2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ենթակա զորամասերում կատարված աշխատանքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիներ:
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը հրահանգներ է տվել արձանագրված բացթողումները վերացնելու ուղղությամբ, խրախուսել լավագույն ստորաբաժանումներին և զինծառայողներին: