ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլի 13-14-ը զորամիավորումներում անցկացվել են զորամասերի հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպաների և սպա-իրավաբանների մասնագիտական հավաք-խորհրդակցություններ:
Քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները, 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները, զինծառայողների իրավագիտակցության և զորամիավորումներում իրավահամակարգի ամրապնդման ուղիները: