Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՇՏԱՅԻՆ ԵՐԹ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ, անցկացվել է դաշտային երթ:

Դաշտային երթի ընթացքում ստուգվել է հրամանատարական կազմի պատրաստության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման կազմակերպման ժամանակ, վերհանվել են առկա խնդիրները:

Իրականացվել են նաև տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը:

Խորագիր՝ Նորություններ


17/04/2020