ԶՈՒ ԳՇ «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ» ԿԳՈՐԾԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ
Զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, բողոքներին ու առաջարկներին օպերատիվ արձագանքելու, իրավիճակին տիրապետելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև հրամանատար-զինվոր փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով նախորդ տարվանից ԶՈՒ գլխավոր շտաբում գործում է «Վստահության գիծ» ծառայությունը՝ 85-01, 85-02, 85-03 հեռախոսահամարներով:
Ապրիլի 13-ից «Վստահության գիծ» ծառայությունն անցել է ամենօրյա ռեժիմով աշխատանքի` ժամը 09:00-ից մինչև 21:00-ն, այդ թվում՝ նաև շաբաթ և կիրակի օրերին: Դիմումները, առաջարկները կամ բողոքները, ըստ անհրաժեշտության, կարող են ներկայացվել նաև անանուն:
ՊԲ ենթակա զորամասերի զինծառայողները «Վստահության գիծ» ծառայությանը կարող են դիմել նաև (010) 66-00-54 հեռախոսահամարով: Անհրաժեշտության դեպքում (բջջային քարտի հաշվին ոչ բավարար գումար լինելու պատճառով) «Վստահության գծի» զանգ ընդունած աշխատակիցը կապահովի հետադարձ զանգը:
Սահմանվել է խիստ վերահսկողություն «Վստահության գիծ» դիմած զինծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունքն ու նրանց հետապնդումը բացառելու համար, իսկ նմանօրինակ երևույթ ի հայտ գալու դեպքում անմիջապես կնշանակվի ծառայողական քննություն և կընդունվի համարժեք որոշում: Ըստ անհրաժեշտության, բարձրացված հարցերի առնչությամբ կցուցաբերվի իրավական և խորհրդատվական աջակցություն:
Խորագիր՝ Նորություններ