Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Ապրիլի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինավանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ:

Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները, հաշվի առնելով մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների բնույթը և ծավալը, հրահանգավորել են անձնակազմին: Պարապմունքների ընթացքին հետևել և ցուցումներ է տվել նաև զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Սարգսյանը:

Խորագիր՝ Նորություններ


17/04/2020