4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Մարտական պայմաններում՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում հրամանատարական կազմի արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում ապրիլի 20-ից 21-ն անցկացվել են շտաբային մարզումներ:
Զորամասի վարչակազմին և ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, դրանց լուծման համար ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:
Շտաբային մարզումներում ընդգրկված անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստություն և հաջողությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները: