ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Ապրիլի 22-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։
Ստուգվել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները և զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը: Ներգրավված անձնակազմը հաջողությամբ խոցել է կրակադաշտի բոլոր թիրախները և արժանացել բարձր գնահատականների։