ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԵԿՈՒԿԵՍ ԱՆԳԱՄ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայտնելով այդ մասին` երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է բոլոր զինվորական թոշակառուներին, անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից, և որ Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ զինծառայողների թոշակների նման խոշոր բարձրացման համար նախատեսված է պետբյուջեից հատկացնել շուրջ 1,5 տրիլիոն ՌԴ ռուբլի: Բացի այդ, հաշվի առնելով արժեզրկումը, թոշակները շուտով նաև կինդեքսավորվեն:
Նա միաժամանակ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել որոշ կատեգորիաների զինվորական թոշակառուներին, հատկապես հաշմանդամներին հասցեագրված աջակցության տրամադրումը: 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամների համար այն կկազմի համապատասխանաբար 14, 7 և 2,8 հազար ՌԴ ռուբլի: Ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողը, անկախ զինվորական կոչումից, միանվագ կստանա 2 միլիոն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը՝ 3 միլոն ՌԴ ռուբլի փոխհատուցում:
Խորագիր՝ Նորություններ