Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՏՈՊՈԼ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԸ



Այդ մասին հայտարարել է զորատեսակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը: ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինությունում գտնվող շարժական գրունտային հրթիռային այս համալիրները, որոնք կազմում են զորատեսակի միջուկը, բարձր շարժունակության ու քողարկման, ինչպես նաև հրթիռարձակման համար անհրաժեշտ կարճ ժամանակի շնորհիվ առանձնանում են իրենց կենսունակությամբ, իսկ հուսալիության և տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները վկայում են մարտական հերթապահությունում նրանց գտնվելու ժամկետների հերթական երկարաձգման հնարավորության մասին, թեև նրանց երաշխավորված շահագործման տասնամյա ժամկետն արդեն իսկ երկարացվել է մինչև 24 տարի:

Ըստ եղած տեղեկությունների` ՌԴ բանակի սպառազինությունում այժմ կան տարբեր բազավորման շուրջ 70 «Տոպոլ» և «Տոպոլ-Մ» հրթիռային կայանքներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


03/11/2011