Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Հաստիքային զենքով կրակի վարման հմտությունների կատարելագործման, զինծառայողների անհատական վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով ապրիլի 28-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի սպաներն անցկացրել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք։

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները հաջողությամբ խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և արժանացել  հրամանատարության  բարձր գնահատականին:

Խորագիր՝ Նորություններ


04/05/2020