5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ամրապնդման և մարտական տարբեր իրավիճակներում օպերատիվ գործողությունների պլանավորման աշխատանքների կազմակերպման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորումում, օպերատիվ և մարտավարական օղակի սպաների ներգրավմամբ, անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
Քննարկվել են օպերատիվ և մարտական պատրաստության, ստորաբաժանումների ներդաշնակման հետ կապված հարցեր, տրվել են պարզաբանումներ պաշտպանական և հարձակողական գործողություններին վերաբերող խնդիրների և դրանց կատարման ժամկետների վերաբերյալ: