ՀԱՏՈՒԿ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում:
Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը: