Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Մայիսի 15-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:

Զորավարժության ընթացքում ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ:

Խորագիր՝ Նորություններ


19/05/2020