Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՍԻՐԻԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՈՒՆԸ ՍՐՎՈՒՄ Է



Դամասկոսն ԱՄՆ-ին մեղադրում է ոչ միայն Սիրիայի ներքին գործերին կոպիտ միջամտելու, այլև ահաբեկիչներին ֆինանսավորելու համար: Նախօրեին, երբ Սիրիայի իշխանությունները, պահպանելով Արաբական պետությունների լիգայի հետ ձեռք բերված համաձայնությունը, ազատ արձակեցին զինված բախումներին անմիջականորեն չմասնակցած 550 քաղբանտարկյալի և ընդդիմությանը կոչ արեցին մեկ շաբաթվա ընթացքում հանձնել զենքը, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը սիրիական ընդիմությանը հրապարակավ կոչ արեց… շարունակել զինված պայքարը:

Օրերս ԱՄՆ-ին ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանք էր ներկայացրել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը: Նա նաև հայտարարել էր, թե Թեհրանն ունի այդ փաստը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր ու իրեղեն ապացույցներ, որոնք առաջիկայում պաշտոնապես կհանձնվեն ՄԱԿ-ին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


07/11/2011