Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՜ ՔՆՆԱԴԱՏԵՔ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ



ԱՄՆ զինված ուժերի գեներալ Պիտեր Ֆուլլերը Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորախմբի հրամանատարի տեղակալի պաշտոնից իսկույն հեռացվել է միայն այն բանի համար, որ Աֆղանստանի ղեկավարությանը հրապարակավ անվանել է «անշնորհակալ, անկանխատեսելի ու իրականությունից կտրված» և հայտարարել, որ նրանք չեն հասկանում, թե իրենց երկրի պատճառով որքան զրկանքներ է կրում Միացյալ Նահանգները: Գեներալի քննադատության համար առիթ էր դարձել նախագահ Քարզայի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-Պակիստան զինված բախման դեպքում Աֆղանստանը կպաշտպանի Պակիստանին:

Աֆղանստանում ամերիկյան և բազմազգ ուժերի հրամանատար Ջոն Ալլենը, հեռացնելով իր տեղակալին, հայտարարել է, որ վերջինիս չկշռադատված հայտարարություները չեն արտացոլում իրենց ընդհանուր նպատակների համար գործադրվող համատեղ ջանքերի ու Վաշինգտոնի Աֆղանստանի այժմյան ղեկավարության հետ սերտ կապերի տրամաբանությունը:

Խորագիր՝ Նորություններ


07/11/2011