Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



«Հայ զինվորի» փոստը հանրապետության տարբեր մարզերի դպրոցականներից  շարունակում է ստանալ առաջնագծում ծառայող զինվորներին  և, առհասարակ, սահմանում ծառայող զինծառայողներին ուղղված նամակներ: Այս համարում հրապարակում ենք Գյումրիի «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանի աշակերտների նամակները:

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, սիրելի՛ զինվորներ: Դուք մեր ազգի  հպարտությունն եք։

Անսահման է ձեր սերը, ձեր նվիրումը հայրենիքի հանդեպ:

Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կոտրել ձեր մարտական ոգին. դուք, անգամ  կյանքի գնով, պատրաստ եք պաշտպանելու հայրենի հողն՝ ինչպես  Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Տիգրան Աբգարյանը….

Շնորհակալ ենք ձեզ՝ սահմանները անառիկ պահելու համար, շնորհակալ ենք նենգ թշմամուն հետ մղելու և հայկական հողն արյունով պահելու համար։

Աստված ձեզ պահապան, քա՛ջ զինվորներ։

Ավետիսյան Գոհար

IIIա  դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարև, սիրելի՛ զինվոր, ես Կիման եմ։ Այս նամակը քեզ գրում եմ ոչ միայն գրիչով, այլև… սրտիս ամենաուժեղ զարկով։ Շատ շնորհակալ եմ քեզ, որ ծառայում ես մեր հայրենիքին և պաշտպանում մեզ  թշնամիներից։ Ես ինձ պաշտպանված եմ զգում, քանի որ կան քեզ նման առյուծ տղաներ: Սիրելի, պաշտելի Հայրենիքի զինվո՛ր, իմացի՛ր՝ դու ապահովում  ես մեր երկրի խաղաղությունը, հայ մանուկների անհոգ մանկությունը, մի ամբողջ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը:

Թորոսյան Կիմա

Vգ  դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԶինվո՛ր, անհաղթ է ուժը քո՛ բազկի,

Դու հպարտությունն ես մեր  ազգի…

Ամեն խաղաղ բացվող օրվա համար  քեզ ենք պարտական, խիզախ, քաջ  զինվոր: Քեզ խաղաղ եւ անփորձանք  ծառայություն եմ  մաղթում եւ  բարի վերադարձ հայրենի օջախ:

Վերադարձիր և ուրախությունով լցրու քեզ անհամբեր սպասող ծնողներիդ սիրտը:

Լիլյա Ղազարյան

IVբ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՇնորհակալ եմ քեզ, զինվո՛ր, իմ անհոգ մանկության համար: Վստահ եմ՝  դու և սահմանին կանգնած իմ բոլոր քաջ եղբայրները չեն թողնի, որ թշնամին հատի այն։ Ուժ ու կորով քեզ, իմ քա՛ջ եղբայր, պարտքդ հայրենիքի նկատմամբ պատվո՛վ կատարիր և վերադարձի՛ր ընտանիքիդ գիրկը: Ամենայն պատասխանատվությամբ կատարիր հրամանատարիդ՝ հայրիկիս հրամանները, չէ՞ որ միայն այդ դեպքում նա էլ տուն կգա, ու այդքան չենք կարոտի իրեն։ Ես հպարտ եմ իմ հայրիկով ու քեզնով, իմ ավա՛գ եղբայր։

Սահմանները միշտ ամուր են,

Հայրենիքս՝ միշտ հզոր

Քո սխրանքին պարտական եմ,

Անվախ ու քաջ իմ զինվոր։

Մարիամ Բաղդասարյան

IIIբ դասարան

Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Բանակ և հասարակություն


21/05/2020