ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՉ ՄԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ՞
2005-2007 թվականներին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոն, որն այժմ գլխավորում է խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերի հանձնաժողովը, երկրի նախագահին մեղադրել է անցած երկու տարիներին Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ ոչ մի հիմնարար փաստաթուղթ չհաստատելու համար, ինչի հետևանքով էլ 2010-2011 թվականները պետք է երկրի զինված ուժերի համար կորած տարիներ համարել:
Գրիցենկոյի պնդմամբ, Ուկրաինան այսօր չունի ո՜չ զինված ուժերի զարգացման, ո՜չ սպառազինության արդիականացման և ո՜չ էլ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիր: Երկրի ցամաքային զորքերում, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում չկա մարտունակ գեթ մեկ գումարտակ, էսկադրիլիա և ստորաբաժանում:
Խորագիր՝ Նորություններ