ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Մայիսի 20-ին 4-րդ զորամիավորումում մեկնարկել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն։
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանն առաջադրել է խնդիրներ, որոնց հիման վրա զորամասերի հրամանատարները կայացրել են որոշումներ և զեկուցել դրանց կատարման մասին: