ԼԱՎՐՈՎՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ԽՆԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ
«Առաջին անգամ չէ, որ Իսրայելի իշխանությունները խոսում են Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու մասին, սակայն աններելի այդ սխալը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս խնդրի ռազմական լուծում գոյություն չունի»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նշելով, որ այլ պետության գործերին զինված միջամտությունը միայն ավելացնում է զոհերի թիվն ու մարդկային տառապանքները, ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ կանոնադրության համաձայն, ուժի կիրառումը թույլատրվում է միայն զինված հարձակման և ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշման դեպքում:
Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադենիժադը մեկնաբանելով իր երկրի վրա նախապատրաստվող հարձակման մասին լուրերը, հայտարարել է, թե ինքը չի վախենում նման հեռանկարից, և որ «այդ հիմարներին (Արևմուտքին, ԱՄՆ-ին ու Իսրայելին) չէր խանգարի հասկանալ, որ Իրանը թույլ չի տա իր դեմ որևէ բան ձեռնարկել»:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան