ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Այս նպատակով մշակված դաշնային հատուկ ծրագրի իրականացման համար առաջիկա հինգ տարիներին կհատկացվի երկուսուկես միլիարդ ՌԴ ռուբլի: Այդ մասին Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա հիշեցրել է, որ այդ աշխատանքները սկսվել էին Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում և Ռուսաստանի գործնականում բոլոր տարածաշրջաններում արդեն իսկ վերանորոգվել են մեծ թվով հուշարձաններ:
Նա նաև վետերաններին խնդրել է առավել հաճախ հանդիպել երիտասարդության հետ և պատմել ճշմարտությունը Մեծ հայրենականի մասին: Նախագահն ասել է, որ գրքերն ու հեռուստատեսությունը չեն կարող փոխարինել կենդանի մարդկանց հիշողությունները` ասելով, որ Մեծ հայրենականի մասնակից իր երկու պապերի պատմածները հավերժ դրոշմված կմնան իր հիշողությունում: