ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈԼՖ ԷՐ ԽԱՂՈՒՄ
Հրապարակման հեղինակն ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման նախկին հրամանատար է, ում պնդմամբ հատուկ ջոկատայիններին խիստ զայրացրել է կառավարության` իրենց որպես սառնասիրտ մարդասպաններ ներկայացնելը:
Զինվորականների պնդմամբ, աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է ոչ թե տևական մարտից հետո, ինչպես ներկայացվում է, այլ դեսանտային գործողության սկսման առաջին իսկ րոպեներին, իսկ գործողության ճշգրիտ իրականացման արդյունքում արձակվել է ընդամենը 12 գնդակ: Բացի այդ, հակառակ հետագայում շրջանառության մեջ դրված պաշտոնական վարկածի, Բեն Լադենի վրա կրակած ոչ մի մարտիկ չի արտասանել «Հանուն Աստծո և երկրի» բառերը:
Թեև «Ջերոնիմոն» Բեն Լադենի կոդային անվանումն էր, սակայն հատուկ ջոկատի մարտիկները նրան ու Այման ազ-Զավահիրիին անվանում էին մուլտիպլիկացիոն սերիալներից մեկի հերոսների անուններով` Բերտ ու Էնրի:
Դեսանտայիններն իջել են ոչ թե գետնին, ինչպես ներկայացվում է, այլ ահաբեկչի նստավայրի տանիքին, որտեղից էլ թափանցել են շենքի երրորդ հարկ, փորձելով կենդանի վերցնել Բեն Լադենին, սակայն վերջինս չի ենթարկվել հանձնվելու պահանջին:
Եվ վերջապես, հրապարակման հեղինակի պնդմամբ, պաշտոնական վարկածում ուղղակի ուռճացված է այս ամենում ԱՄՆ նախագահի դերը: Նա չի վերահսկել գործողության ընթացքը և այդ րոպեներին կանխամտածված կերպով… գոլֆ էր խաղում, որպեսզի անհաջողության դեպքում կարողանար մեղքը բարդել զինվորական հրամանատարության վրա:
Խորագիր՝ Նորություններ