ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Մարտավարական տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները զարգացնելու, հարձակման ժամանակ զինծառայողների ճիշտ և համակարգված գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ:
Զինծառայողները գործել են ըստ նորմացույցների, կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները: