Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ



Բրոդի Քլարկի հետ հեռացվել են նաև ծառայության երկու բարձրաստիճան ղեկավարներ: Պատճառը Լոնդոնի միջազգային «Հիդրոու» օդանավակայանում անձնագրերի ստուգման ռեժիմի մեղմացման՝ ահաբեկիչների մասին տվյալների բազայի հետ Մեծ Բրիտանիա այցելողների կենսաբանական անձնագրերի ու մատնահետքերի համեմատությունը դադարեցնելու վերաբերյալ Քլարկի կարգադրությունն էր, որը նա արել էր սահմանապահների ամռան արձակուրդների ընթացքում ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունը չմեծացնելու և օդանավակայանում գոյանալիք հերթերից խուսափելու նպատակով:

Ներքին գործերի նախարարությունը, որի կազմում է Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայությունը, անկախ հետաքննություն է սկսել, իսկ ընդդիմությունը ներքին գործերի նախարարին ու վարչապետին մեղադրել է պետության սահմանների վատ պահպանման ու անօրինական միգրացիայի դեմ չպայքարելու մեջ:

Խորագիր՝ Նորություններ


08/11/2011