Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՄայիսի 28-ին ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման տոնի առիթով, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանում տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ։

Միտինգը բացվեց ռազմական համալսարանի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանի շնորհավորական խոսքով և օրհնության աղոթքով, որի ժամանակ սպայական և կուրսանտական անձնակազմը օրհնվեց Աշոտ Երկաթ արքայի խաչով: Այնուհետև ելույթ ունեցավ Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ՝ անցկացնելով արիության դաս, կարևորելով Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը և դրան նախորդած հերոսական ճակատամարտերը։

Խորագիր՝ Նորություններ


01/06/2020