1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Սպայական կազմի տեսական և գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով հունիսի 1-ից 2-ը 1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ.Պողոսյանն առաջադրել է խնդիրներ, որոնց հիման վրա զորամասերի հրամանատարները կայացրել են որոշումներ և զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին: Պլանավորվել են հարձակողական մարտի ժամանակ զորամասերի և ստորաբաժանումների գործողությունները, նախանշվել բացազատվող հրամանատարական կետերը և հարձակման հիմնական ուղղությունները: