Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈՒՀԵՐԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ և ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Հունիսի 2-ին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պաշտպանական կրթության զարգացման ծրագրի շրջանակներում տեսակոնֆերանսի ձևաչափով մեկնարկեց ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի և ունկնդիրների համար նախատեսված երկամսյա դասախոսությունների շարքը: Պաշտպանության և անվտանգության ոլորտի միջազգային փորձագետների ներգրավմամբ անցկացվող դասախոսությունները ներառում են առաջնորդության, ռազմական պատմության, ժամանակակից պատերազմների վարման, ինչպես նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման և արդյունավետ կառավարման ոլորտները: Թեմաներն ընտրվել են ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների մասնագիտական հետաքրքրությունների հաշվառմամբ:

Առաջին բանախոսությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի Հայաստանի պատասխանատու, պրոֆեսոր Սվեն Գարայսը` «Հրամանատրում առաջադրանքի միջոցով սկզբունքի կիրառումը ժամանակակից մարտական միջավայրում» թեմայով:

Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններից առաջինն է, որի  հետ անցկացվում է նմանատիպ ձևաչափով ծրագիր:

Խորագիր՝ Նորություններ


03/06/2020