Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1923թ. ապրիլի 14-ին Վլադիկավկազում (Հյուսիսային Օսիա, Ռուսաստան), ծառայողի ընտանիքում:

Սերգեյ Վարդանի Գրիգորյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, բժշկական ծառայության գվարդիայի լեյտենանտ:

Ընտանյոք տեղափոխվել է Թաթրի Ծղարո (Վրաստան): Ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Թբիլիսիի՝ Ա.Ս.Պուշկինի անգան մանկավարժական ինստիտուտը, սակայն 1941թ. հունիսի 22-ին սկսված Մեծ Հայրենականը անկատար է թողել Սերգեյ Գրիգորյանի՝ մանկավարժ դառնալու երազանքը:

1941թ.-ից ծառայել է բանակում:

1942թ. ավարտել է Խարկովի ռազմաբժշկական ուսումնարանը:

1943թ. փետրվարից եղել է ռազմաճակատում: Մարտնչել է Հյուսիսարեւմտյան եւ Տափաստանային ռազմաճակատներում:

19-րդ գվարդիական օդադեսանտային գնդի (10-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիա, 37-րդ բանակ, Տափաստանային ռազմաճակատ) սանիտարական դասակի հրամանատար, բժշկական ծառայության գվարդիայի լեյտենանտ Սերգեյ Գրիգորյանը հմտորեն է կազմակերպել իրեն վստահված դասակի գործողությունները 1943թ. հոկտեմբերի 1-4-ը Դնեպրի աջափնյա պլացդարմում մղված մարտերի ընթացքում: Խիզախ սպա-բժշկի ղեկավարությամբ մարտադաշտից հանվել է 250 ծանր վիրավոր: Ինքն անձամբ տարհանել է 40 վիրավորի՝ զենքերով հանդերձ:

1943թ. հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Վերխնեդնեպրովսկի շրջանի Աննովկա գյուղի համար մղված մարտում սանիտարական դասակի անվախ հրամանատարն իր մարմնով թշնամու կրակից պաշտպանել  է գումարտակի հրամանատարին, փրկել է նրա կյանքը, բայց ինքն է մահացու վիրավորվել:

Անձնուրաց հայորդու մարմինը հողին է հանձնվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի  Վերխնեդնեպրովսկի շրջանի Դնեպրովոկամենսկ գյուղում:

1943թ. դեկտեմբերի 20-ին բժշկական ծառայության գվարդիայի լեյտենանտ Սերգեյ Վարդանի Գրիգորյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով եւ մեդալներով:

Հերոսի շիրմի վրա կանգնեցված է նրա հուշարձանը:

1960թ. Սերգեյ Գրիգորյանի հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է Վրաստանի Թաթրի Ծղարո քաղաքում:

Խորագիր՝ #22 (1342) 3.06.2020 - 9.06.2020, Պատմության էջերից


04/06/2020