ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ. Steyr AMR / IWS 2000
Սկիզբը՝ այստեղ
3. Steyr AMR / IWS 2000
Տեսակը – խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Երկիրը – Ավստրիա
Ընկերությունը – Steyr-Mannlicher AG
Տարեթիվը – 1980-ականների կեսեր
Փամփշտակալը – 5 փամփուշտ
Փողի երկարությունը – 1200 մմ
Քաշը – 18 կգ (առանց նշանոցի)
Երկարությունը – 1369 մմ
Փամփուշտ – Steyr APFSDS 15.2×169 մմ
Աշխատանքի մեխանիզմը – սահող փակաղակ, ինքնալիցքավորվող փողի շարժման հաշվին
Խոցման հեռավորությունը – 1800-2500մ
1980-ական թթ կեսերին Steyr-Mannlicher AG ընկերության մասնագետները սկսեցին խոշոր տրամաչափի հատուկ դիպուկահար հրացանի ստեղծման աշխատանքները: Այն նախատեսված է հակառակորդի թեթեւ զրահապատ ինքնաթիռներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական միջոցներ շարքից հանելու համար: Steyr AMR / IWS 2000-ը ստեղծված է հարթ հրանոթային ինքնալիցք սխեմայով (հասարակ դիպուկահար հրացան այն չես անվանի, ունի բարդ կառուցվածք): Սկզբնական աշխատանքները տարվում էին 12,7×99 մմ տրամաչափի փամփուշտներով, սակայն հետագայում ընկերության մասնագետները հասկացան, որ 12,7×99 մմ տրամաչափը այնքան էլ արդյունավետ չէ զրահապատ տեխնիկան խոցելու համար: Եվ ստեղծվեց 14.5 Steyr AMR 5075 տրամաչափի փորձնական փամփուշտը, սակայն հետագայում փորձարկումների ընթացքում այն ավելի խոշորացվեց: Ներկայումս փամփուշտի տրամաչափը 15.2×169 մմ է: Եվ այս փամփուշտը յուրահատուկ է, քանի որ կրակի դեպքում փամփուշտի սկզբնական արագությունը կազմում է 1450 մ/վ: 1000 մ հեռավորության վրա այն ընդունակ է ճեղքել 40 մմ հաստությամբ զրահը:
Հարթ հրանոթային ինքնալիցք զենքի եւ 15.2×169 մմ տրամաչափի փամփուշտի համադրման արդյունքում ստեղծվեց Steyr AMR / IWS 2000: Steyr ընկերության մասնագետների հավաստմամբ այն առանձնահատուկ դիպուկահար է եւ ապահովում է թիրախի խոցում 1800-2600 մ հեռավորության վրա: Steyr ընկերության այս համակարգը պատրաստ է մասսայական արտադրության, սակայն դեռ պատվերներ չկան: Երեւի պատճառն այն է, որ Steyr AMR / IWS 2000-ը կիրառում է ոչ ստանդարտ տրամաչափի փամփուշտներ եւ բավականին բարդ զենք է:
Շարունակելի
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Ռազմական