ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հարց. Ավագ որդիս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Այս տարվա աշնանային զորակոչին կրտսեր որդիս է զորակոչվելու: Հնարավո՞ր է, արդյոք, կրտսեր որդիս ծառայի այն նույն զորամասում, որտեղ ծառայում է ավագ եղբայրը:
ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ք.Երեւան
Պատասխան. Հարգելի տիկին Սարգսյան, Ձեր որդիները կարող էին իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել, եթե զորակոչվեին միաժամանակ:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միեւնույն զորամաս:
Նկատի ունենալով, որ Ձեր ավագ որդին զորակոչվել է նախապես եւ արդեն իսկ գտնվում է ծառայության մեջ, նշված օրենքի դրույթը չի տարածվի Ձեր կրտսեր որդու վրա, եւ նա կզորակոչվի ծառայության ընդհանուր հիմունքներով` ԶՈՒ համալրման պլանի համաձայն:
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Սոցիալ-իրավական