ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
1-ին զորամիավորման վարչակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով հունիսի 15-ին անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային պատրաստության տարբեր վարժանքներ: