ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Կին զինծառայողների ծառայության պայմանների բարելավման, առկա խնդիրների վերհանման և լուծման եղանակների առաջադրման նպատակով 5-րդ զորամիավորման կանանց խորհուրդն անցկացրել է հավաք-խորհրդակցություն:
Քննարկվել են տարբեր ոլորտներում կին զինծառայողների ունակությունների և մասնագիտական կարողությունների նպատակային կիրառման ձևերը, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստվածության աստիճանի բարելավման հնարավորությունները: