ՀՈՒՍԵՅՆԻ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԸ… ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Իրաքից տուն վերադարձող ամերիկյան զորախմբի զինվորներն իրենց հետ Միացյալ Նահանգներ են տանում անգամ այն բանտախցի զուգարանակոնքը, որտեղ մինչ մահապատիժը պահվում էր Իրաքի նախկին ղեկավարը:
Զուգարանակոնքն ու խցի դռներն իրենց պատվավոր տեղը կգտնեն Միսսուրիի նահանգում գտնվող զինվորական ոստիկանության թանգարանում:
Ամերիկյան կողմը պնդում է, որ իրենք ոչինչ չեն վերցնում իրաքցիներից, այլ ընդամենը իրենց հետ տանում են այն ամենը, ինչը բերել էին, օգտագործել, իսկ այժմ Իրաքում դրա կարիքը չկա:
Խորագիր՝ Նորություններ