ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՎՃԱՐ ՉԻ ՏՐՎԻ
ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2012 թվականից հրաժարվել սպաներին ու պայմանագրային զինծառայողներին անվճար համազգեստ տրամադրելու ավանդական կանոնից, ինչը կհանգեցնի մեծ խնայողությունների, իսկ զինծառայողներն էլ խնամքով կվերաբերվեն իրենց համազգեստին և կգնեն միայն որակյալ արտադրանք: Ըստ պաշտպանության նախարարության հաշվարկների, մեկ պայմանագրային զինծառայողի հանդերձավորման համար տարեկան ծախսվում յոթ հազար, իսկ գեներալի համար` հիսունյոթ հազար ՌԴ ռուբլի:
«Նոր կարգերին» անցնելու համար սակայն, անհրաժեշտ է փոխել ամբողջ օրենսդրական ու կանոնադրական դաշտը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական