ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2-րդ զորամիավորման շտաբի պետը հունիսի 17-ին ստուգայցեր է կատարել մարտական հենակետեր:
Դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքը, մարտական հերթապահության կրման պայմաններն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ զորամիավորման շտաբի պետը տվել է համապատասխան ցուցումներ: