ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Մարտական գործողությունների վարման եղանակները զինծառայողներին ուսուցանելու նպատակով 5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։
Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողություններն ու անձնակազմի պատրաստության մակարդակը: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված կրակային դիրքերը և հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները: