Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



Հունիսի 18-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները:

Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքի պայմաններում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


19/06/2020