ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԿՐԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՀՈՎԻԿ ՔՈՍԱԿՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ
Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետևանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս, ազատամարտիկ, փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անվամբ:
Անվանակոչման արարողությանը մասնակցող ազատամարտիկները, ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու կուրսանտները վերհիշել և արժևորել են ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանն անդամագրված վաստակաշատ դասախոսի անցած ուղին։
Լսարանի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի զավակները։