Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 29-Ը ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է



Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ:

Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Խորագիր՝ Նորություններ


30/06/2020