Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ



Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանն ստուգելու նպատակով հունիսի 29-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:

Սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և, համաձայն մարտական հաշվարկի, տվել հանձնարարականներ:

Խորագիր՝ Նորություններ


30/06/2020